«2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետ և ձախողել է իր բոլոր խոստումները. պատերազմ, կորուստներ, զոհեր: 2021 թվականին ժողովուրդն ասել է ապրես: Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ գնահատում են տվյալ մարդու աշխատանքը»,- այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Արթիկում ասել է ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով կա թիմ, որը պատրաստ է, մտել է պայքարի մեջ, և այս 5 տարվա ընթացքում իրենց բոլոր ասվածները կատարվել է:
«2021 թվականին դիմադրողական շարժման ժամանակ Երևանի Ֆրանսիայի հրապարակում բողոքը վարչապետի այն հայտարարության համար էր, որ արվել էր ԱԺ-ում, որ Ղարաբաղի հարցով նշաձողը պետք է մի քիչ իջեցնել: Մենք միանգամից հասկացանք, թե սա ուր է տանում: Դուրս եկանք պայքարի, սակայն բավարար աջակցություն չստացանք: 2022 թվականի հոկտեմբերին Փաշինյանը գնաց և ստորագրեց փաստաթուղթը՝ ճանաչելով Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Եվ այդտեղից սկսվեց Ղարաբաղի դատարկման ևս մեկ ցիկլ»,- հավելել է Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: