Իսրայելը հայտնել է բոլոր ճակատներում մարտերը վերսկսելու պատրաստակամության մասին

Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է բոլոր ճակատներում ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին, անհրաժեշտության դեպքում՝ Արևմտյան ափից մինչև Իրան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Իսրայելի ռազմական հրամանատարի խոսքով, որն այսօր գնահատել է Արևմտյան ափում անվտանգության իրավիճակը, ԻՊՈւ-ն շարունակում է գործողությունները Լիբանանում, Գազայի հատվածում և Արևմտյան ափում։ Զամիրն ընդգծել է, որ ԻՊՈւ-ն ներկայումս առաջնահերթություն է տալիս նախաձեռնողական գործողություններին՝ սպառնալիքների զսպման փոխարեն։

Զամիրը նշել է, որ իսրայելական ուժերի շարունակական, նախաձեռնողական և հարձակողական հակաահաբեկչական գործողությունների շնորհիվ Արևմտյան ափին ահաբեկչական գործունեության մակարդակը վերջին տարիների ամենացածր մակարդակին է։

Leave a Comment