
Նախօրեին էլ շատ ավելի խիստ մի հայտարարություն արել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ էության, ռուսական իսթեբլիշմենթը գրեթե ամբողջ կազմով, խորհրդարանական ընտրություններից առաջ, քննադատում է Հայաստանի իշխանություններին հակառուսականության մեջ։ Արդյոք սա լա՞վ է, թե՞ վատ Փաշինյանի համար։ Մի կողմից տարբեր վերլուծաբաններ նշում են, որ հակառուսականության ալիքի վրա Ռուսաստանից հնչող քննադատությունները կարող են օգնել նրան՝ փոքր-ինչ բարձրացնելու նվազող վարկանիշը։
Մյուս կողմից էլ հարկ է ընդգծել, որ Ռուսաստանում նման մանրուքներին ուշադրություն չեն դարձնում և ուղիղ ու աներկբա ասում են այն, ինչ մտածում են։ Ուստի Փաշինյանի իշխանությունը, ուրախանալու փոխարեն, մտահոգվելու լուրջ հիմքեր ունի, քանի որ այս զգուշացումները, իսկապես, լուրջ հետևանքներով են հղի։
Մոնիկա Կիրակոսյան