Վատ լուր UFC-ից․ Արման Ծառուկյանը նահանջել է վարկանիշային աղյուսակում

UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակն անկախ քաշային կարգերից, որտեղ ամենազգալի անկումը գրանցել է Խամզաթ Չիմաևը:

ԱՄԷ-ն ներկայացնող մարզիկը նահանջել է ոթ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 10-րդ տեղը: Այս նահանջն ուղղակիորեն կապված է UFC 328 մրցաշարում ամերիկացի Շոն Սթրիքլենդից մրցավարների ոչ միաձայն որոշմամբ կրած պարտության հետ: Սթրիքլենդն իր հերթին նորամուտը նշելով լավագույն տասնյակում՝ հայտնվել է 8-րդ հորիզոնականում:

 

​Անկախ քաշային կարգերից լավագույն մարտիկների (Pound-For-Pound) աղյուսակում դիրքերի վատթարացում է ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը: Թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը վարկանիշում նահանջել է երկու հորիզոնականով և այժմ 15-րդն է։

Հիշեցնենք, որ օրերս Ծառուկյանն աջակցել էր պարտություն կրած իր ընկերոջը՝ Չիմաևին, իսկ ինքը հունիսի 15-ին որպես պահեստային մարտիկ սպասելու է Իլիա Թոփուրիա — Ջասթին Գեյջի տիտղոսային դիմակայությանը:

Pound-For-Pound վարկանիշի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը

1.​Իսլամ Մախաչև (Ռուսաստան)

2.Իլիա Թոփուրիա (Իսպանիա)

3.Ալեքսանդր Վոլկանովսկի (Ավստրալիա)

4.Ալեքս Պերեյրա (Բրազիլիա)

5.Պետր Յան (Ռուսաստան)

6.Թոմ Ասպինալ (Մեծ Բրիտանիա)

7.Մերաբ Դվալիշվիլի (Վրաստան)

8.​Շոն Սթրիքլենդ (ԱՄՆ)

9.Ջոշուա Վան (ԱՄՆ) 

Leave a Comment