ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ ինքը ժողովրդի միջից դուրս եկած մարդ է, որը հաջողության է հասել զրոյից։
«Այսօր ժողովուրդը հոգնել է հայհոյանքից, ստից, խաբեությունից ու վիրավորանքից»,- ասել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ մարդիկ ծանրաբեռնված են վարկերով․ «Թող մեկը կարողանա Ծառուկյանին հակառակը ասել։ Ասում են՝ Ծառուկյանը երեք գույնի սառոչկա է հագել։ Տո՛, լավ եմ արել։ Նույնը հագնում եմ՝ ասում են՝ սառոչկա չունի։ Օրը մի հատ եմ հագնում՝ ասում են՝ օրը մի հատ է հագնում»։
Նա նաև նշել է, որ ներկայացնում է հստակ ծրագիր․ «Կարո՞ղ եք դրան հակադարձել՝ հակադարձեք։ Այսօր ասում եմ՝ առողջապահությունը պետք է անվճար լինի, ուսումը՝ անվճար։ Ժողովրդի մինչև 3 մլն դրամ վարկերը պետք է ներվեն»։
