«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Shamshyan.com-ին, ժամը 14։40-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի հատվածից և մխրճվել բնակելի տան մեջ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարի վարորդը արգելափակվել է մեքենայում և տեղում մահացել։

Վարորդի մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment