Թուրքիայում ջրհեղեղ է. կան տասնյակ վիրավորներ


Միջազգային


Հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել Թուրքիայի Սև ծովի ափամերձ շրջաններում:

Ջրի տակ են հայտնվել տներ, բիզնես կառույցներ ինչպես նաև վնասել են մեքենաներ, հաղորդում է Associated Press-ը։

Առնվազն 12 մարդ հոսպիտալացվել է թեթև վնասվածքներով։ Վիրավորներից մեկը՝ 83-ամյա տղամարդը, գտնվում է հսկողության տակ, իսկ մյուսները ստանում են ամբուլատոր բուժում։

Մարդկանց տարհանելու և ջրհեղեղի հետևանքների վերացման համար կանչվել են հրշեջներ, ոստիկանության և փրկարարական ծառայության աշխատակիցներ:


Leave a Comment