Վոլոդիմիր Զելենսկին պետք է Ուկրաինայի զինված ուժերին հրաման տա լքել Դոնբասը և Ռուսաստանի շրջանները՝ լիարժեք խաղաղ բանակցությունների համար միջանցք բացելու համար․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Որպեսզի հրադադար հաստատվի և լիարժեք խաղաղ բանակցությունների համար միջանցք բացվի, ինչպես նախագահն արդեն հայտարարել էր նախորդ տարվա հունիսին՝ դիմելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարությանը, նախագահ Զելենսկին պետք է հրամայի Ուկրաինայի զինված ուժերին դադարեցնել կրակը և լքել Դոնբասից և Ռուսաստանի մյուս շրջաններից», – ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարևոր քայլ պետք է ձեռնարկի Զելենսկին՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորմանը մոտեցնելու համար։
