Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի իրականացման արգելքները – armeniatoday.am

Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի իրականացման արգելքները
Թուրքիան որոշում է կայացրել վերացնել Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին։

Հայկական կողմից որոշմանը արձագանքել է ԱԺ փոխխոսնակ, հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պարզաբանելով, որ խոսքը մաքսային ձևակերպումների փոփոխության մասին է։

Նրա խոսքով՝ նոր կարգավորմամբ հնարավոր կլինի որպես ապրանքների վերջնական նպատակակետ կամ ելակետ նշել «Հայաստան/Թուրքիա», ինչը նախկինում հնարավոր չէր և պահանջում էր վերաձևակերպումներ երրորդ երկրների միջոցով։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են մայիսի 11-ին։

ՀՀ ԱԳՆ-ն այս քայլը որակել է որպես հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունք՝ շեշտելով, որ այն կարող է տրամաբանական շարունակություն ստանալ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով: Գերատեսչությունը կարևորել է որոշումը տարածաշրջանում տնտեսական կապակցվածության խթանման տեսանկյունից:

Անդրադառնալով հաղորդակցությունների հետագա բացմանը՝ Ռուբինյանը նշել է, որ կողմերը շարունակում են աշխատել սահմանի, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման ուղղությամբ։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակն իր հերթին հավելել է, որ սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական գործընթացները դեռ շարունակվում են։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 4 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները: Երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներն սկսել էին 2022 թվականից։

Leave a Comment