Նախարար․ Հստակ քայլերով առաջ ենք շարժվում դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի նպատակը

Նախարար․ Հստակ քայլերով առաջ ենք շարժվում դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի նպատակը

13 մայիսի 2026 – 11:54 AMT

PanARMENIAN.Net – Հստակ քայլերով առաջ ենք շարժվում դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի նպատակը, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քաղաքացիներին ուղղված ֆեյսբուքյան ուղերձում:

Նա նշել է, որ այս ուղղությամբ արձանագրվել է իսկապես պատմական առաջընթաց։

«Մենք միակ պետություն ենք աշխարհում, ում հետ Եվրոպական միությունը ակտիվ խոսում է վիզաների ազատականացման հարցով»,- նշել է Սարգսյանը։

Նախարարը նշել է, որ երկխոսության պաշտոնական մեկնարկից հետո Հայաստանը ռեկորդային կարճ ժամկետում և բարձր վստահության պայմաններում ստացել է գործողությունների ծրագիրը, իսկ մի քանի օր առաջ եվրոպացի գործընկերները ներկայացրել են առաջընթացի առաջին զեկույցը։

«Մի շարք ուղղություններով Հայաստանը գրանցել է առաջանցիկ տեմպեր։ Այսինքն՝ արել ենք ավելին, քան նույնիսկ ակնկալվում էր այս փուլում: Սա ՀՀ քաղաքացիների համար նոր հնարավորությունների, ավելի սերտ կապերի և Եվրոպային ավելի մոտ լինելու մասին է։ Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք հետևողական աշխատանքը՝ հստակ քայլերով առաջ շարժվելով դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի և արժանապատիվ ճամփորդության նպատակը»,-ասելէ նա:

Մայիսի 5-ին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին է փոխանցել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը

Leave a Comment