Հարբած եղջերուները սպառնում են Ֆրանսիայի վարորդների անվտանգ տեղաշարժին ճանապարհներին։ Դաշտային պարեր և բարձր տրամադրությունը երաշխավորված է,- գրում են տեղական լրատվամիջոցները:
Ֆրանսիական ոստիկանությունը զգուշացրել է երկրի արևելյան մասի բնակիչներին ոչ ադեկվատ հարբած եղջերուների մասին, որոնք կերել են խմորված մրգեր և այժմ հարբած վիճակում անհարմարություններ են ստեղծում։ Եղջյուրավորները խենթանում են՝ վազում են ճանապարհի վրա մեքենաների առջև և յուրօրինակ պարեր պարում դաշտերում։