Հունաստանում Metallica-ի համերգը երկրաշարժ է առաջացրել – armeniatoday.am

Աթենքի հյուսիսային Օլիմպիական մարզադաշտում կայացած Metallica խմբի համերգի 80 000-անոց հանդիսատեսը մինի երկրաշարժ է առաջացրել, տեղեկանում ենք ekathimerini կայքից։

Ըստ հրապարակման՝ միջոցառումն այնքան բուռն է ընթացել, որ երկրաշարժերի մոնիթորինգի սարքավորումները գրանցել են ամբոխի շարժումներից առաջացած թույլ ցնցումներ։

Աթենքի գեոդինամիկական ինստիտուտը տվյալների ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է այսպես կոչված «համերգային երկրաշարժերը», որոնք առաջացել են հազարավոր երկրպագուների համակարգված շարժումների հետևանքով, տեղեկացնում է կայքը։

Սեփական հիթերից բացի, Metallica-ն անակնկալ է մատուցել հույն հանդիսատեսին՝ կատարելով Միկիս Թեոդորակիսի հանրահայտ «Զորբա» ստեղծագործությունը և հունական Trypes ռոք խմբի «Դու ոչ մի տեղ չես տեղավորվում» երգը։

Leave a Comment