Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հերքել է երկիրը Միացյալ Նահանգների 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը, հայտնել է CNN-ը։
Պետության ղեկավարն այս մասին հայտարարել է Հաագայում՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, թե ինքը «լուրջորեն քննարկում է» այդ տարբերակը։ ԱՄՆ առաջնորդը ասել էր, որ Վենեսուելան ունի 40 տրիլիոն դոլարի նավթի պաշարներ, իսկ նրա երկիրը «սիրում է իրեն»։
Ռոդրիգեսը, որը իշխանության է եկել հունվարին՝ Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո, ընդգծել է, որ Վենեսուելան «գաղութ չէ, այլ ազատ երկիր» և պատրաստվում է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին գովաբանել է նախագահի պաշտոնակատարին ԱՄՆ-ի հետ համագործակցային աշխատանքի համար՝ չնայած Թրամփի սկանդալային մեկնաբանություններին։
Այս հայտարարությունները հնչել են Միջազգային դատարանում՝ Վենեսուելայի և Գայանայի միջև Էսեկիբո շրջանի շուրջ վեճի լսումների ժամանակ։ Ռոդրիգեսը դատավորներին ասել է, որ հարուստ բնական պաշարներ ունեցող այդ տարածքի հարցը պետք է լուծվի քաղաքական բանակցությունների, այլ ոչ թե դատական վճռի միջոցով։ Նախագահի պաշտոնակատարը Գայանայի կառավարությանը մեղադրել է նավթային հանքավայրերի հայտնաբերումից հետո բանակցային գործընթացը խաթարելու մեջ։
