15 հազար դրամ յուրաքանչյուր կովի համար․ գյուղացիների համար նոր ֆինանսական աջակցություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ հաստատվել է 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորում տրամադրելու ծրագիրը, և արդեն սկսվել է դիմումների ընդունումը։ 

Կովի անմշակ կաթ արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը, աջակցություն ստանալու նպատակով պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով։ 

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել բնակության վայրն ու հասցեն, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, տնօրինվող կովերի քանակը և դրանց ականջապիտակների համարները։

Դիմումին կից պահանջվում է ներկայացնել անձնագրի պատճենը և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժի տրամադրած քաղվածքը գրանցամատյանից, որը կհաստատի կենդանիների մասնակցությունը պատվաստման ծրագրերին։ 

Սուբսիդավորման չափը յուրաքանչյուր կովի համար սահմանված է 15 հազար դրամ։ Այս աջակցությունից կարող են օգտվել 3 և ավելի գլուխ կով ունեցողները, ընդ որում՝ սուբսիդավորվող գլխաքանակի առավելագույն շեմը 20 է։ 

Leave a Comment