«Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է չեզոքացնել ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին, գրել է «Հրապարակը»։
Ըստ թերթի՝ իշխող ուժը թիրախավորել է ընդդիմության քվոտայով նշանակված և համապատասխան որակավորում ստացած անձանց՝ երրորդ անձանց միջոցով փորձելով համոզել նրանց չմասնակցել ընտրական գործընթացներին։
Պարբերականի տեղեկություններով՝ ընդդիմադիր անդամներին փորձում են նաև ֆինանսապես շահագրգռել։
ԿՀԸ-ն մայիսի 5-ին հաստատել է հանձնաժողովների նախագահների քվոտաները, ըստ որի՝ հանրապետությունում առկա 2005 ընտրատեղամասերի հանձնաժողովների ղեկավարներից ՔՊ-ն իրավունք ունի ներկայացնելու 1331-ի, «Հայաստան» դաշինքը 543-ի, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը 131 թեկնածուի հայտ։
