Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 13-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 19-21 աստիճան, երեկոյան՝ 16-18 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 16-19 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 17-20, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15, նախալեռնային շրջաններում՝ 14-18 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 19-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 20-23 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 12-15 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 19-23։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 17-20, հովտային շրջաններում՝ 21-25 աստիճան տաքություն։

Արցախում մայիսի 13-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 24 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 19 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment