«Ուժեղ Հայաստանը առաջարկում է ՀՀ-ում երկու անսակարկելի արժեքներ։ Մեկը մարդասիրությունն է, երկրորդը՝ իրավունքի գերակայություը։ Մենք այս խայտառակ քաղաքական հետապնդումների էջը պետք է փակենք»,-այսօր Վայոց ձորի մարզում իր ելույթի ժամանակ նշել է «Ուղեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում մարդկանց կալանավորելու մշակույթը կմնա անցյալում։
«Թող դա մնա ՔՊ-ի իշխանության ամենատպավորիչ կետերից մեկը։ Ուժեղ Հայաստանում գերակայելու է իրավունքը»,-նշել է Վարդևանյանը։