Երբեք մի դատեք

Երբեք մի դատեք

12.05.2026 | 22:50

Մի աննման ուրախություն է հաջորդում այն հաղթանակին, որ տանում եք ինքներդ ձեր դեմ: Չեք կարող նվաճել ու ձեր ազդեցության տակ պահել ուրիշներին, մինչև որ դուք կատարելապես չհաղթահարեք ձեր անձը:

Կկարողանա՞ք ձեզ բացարձակապես աներեր պահել նեղությունների դիմաց:

Մի պահ մտածեք Իմ մասին. կանգնած ծաղրող զինվորների առաջ։ Ահա նրանք ծաղրում ու հայհոյում են Ինձ, ապտակում, թքում Ինձ վրա: Ես ոչինչ չեմ ասում. չեմ արտաբերում և ոչ մի բառ:

Փորձեք տեսնել Իմ այս կեցվածքը` իբրև արտահայտություն Աստվածային զորության: Իմացեք, որ այս կատարյալ լռության, կատարյալ ինքնատիրապետումի զորությամբ միայն դուք կկարողանաք ապացուցել ձեր կառավարելու իրավունքը:

Երբեք մի՛ դատեք այլոց: Մարդու սիրտն այնքան նուրբ ու այնքան բարդ է, որ միայն իր Արարիչը կարող է այն ճանաչել:

Ամեն մի սիրտ իրապես տարբեր է և գործում է տարբեր շարժառիթներով. կախված այլազան իրադարձությունների ազդեցությունից և ենթակա այնքան տառապանքների:

Նման իրավիճակում ինչպե՞ս կարող է որևէ մեկը դատել մյուսին:

Ինձ թողեք կյանքի հանելուկների կծիկը քանդելու գործը: Հասկանալը Ինձ թողեք:

Վստահ եղեք, որ Ես կարող եմ ուղղել նրանց սխալները:

Մեկնաբանություններ

Leave a Comment