ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ կայցելի Ռուսաստան 2026 թվականին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես կանեմ անհրաժեշտ ամեն բան», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով մինչև տարեվերջ Ռուսաստան այցելելու հնարավորության մասին հարցին:
«Եվ կարծում եմ, որ մենք կհասնենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման», – նշել է նա՝ հավելելով, որ «արդեն հասել է ութ հակամարտությունների լուծմանը»:
