Նիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել է


Միջազգային


Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզի այցի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Յետենը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով ստիպված եղա մի քանի ժամ անցկացնել հիվանդանոցում։ Բժշկական օգնություն ստանալուց հետո ինձ ավելի լավ եմ զգում և կարող եմ շարունակել աշխատանքային այցս»,- նշել է նա։


Leave a Comment