NASA-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը նոր պատկեր է հրապարակել, որտեղ երևում է պարուրաձև գալակտիկա՝ իր լուսավոր կենտրոնով։ Պատկերը ցույց է տալիս Մեսիե 77 գալակտիկան, որը գտնվում է մոտ 45 միլիոն լուսատարի հեռավորության վրա՝ Կետոս համաստեղությունում (մոտ 6 տրիլիոն մղոն մեկ լուսատարի համար հաշվարկով)։
Գալակտիկայի կենտրոնում գտնվում է գերհզոր սև խոռոչ, որը մոտ 8 միլիոն անգամ ավելի զանգվածային է, քան Արեգակը։ Այդ սև խոռոչը ձգում է շրջակա գազը, այն պտտվում է չափազանց արագ և տաքանում մինչև այն աստիճան, որ սկսում է ուժեղ ճառագայթում արձակել։
Այս արտակարգ պայծառ կենտրոնը հենց այն է, ինչ NASA-ի James Webb Space Telescope-ը ֆիքսել է իր ինֆրակարմիր սարքավորումներով՝ բացահայտելով գալակտիկայի խորքային կառուցվածքները։ Աստղադիտակը, որը գործարկվել է 2021 թվականին, համարվում է տիեզերքի ամենահզոր դիտակներից մեկը և շարունակում է բացահայտել հեռավոր գալակտիկաների նոր մանրամասներ։
