Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է «Եվրատեսիլ»-ի տոնական շաբաթը։ Մասնակիցներն իրենց առաջին հանդիսավոր ելքն են ունեցել մրցույթի ավանդական փիրուզագույն գորգով՝ ազդարարելով երաժշտական գլխավոր տոնի մեկնարկը։
Տարբեր երկրների պատվիրակություններն աչքի ընկան ինքնատիպ ու տպավորիչ կերպարներով՝ համադրելով բեմական շուքն ու ժամանակակից նորաձևությունը։ Փիրուզագույն գորգը կրկին դարձավ եվրոպական երաժշտական տոնի ամենավառ ու քննարկվող դրվագներից մեկը։
Հիշեցնենք, որ Հայաստանը կներկայնի Սիմոնը իր «Paloma Rumba» երգով։
«Radar Armenia»-ն ներկայացնում է լուսանկարներ:
