Փնտրվում է թեկնածու. Ո՞վ է Ծառուկյանի՝ վարչապետի հավակնորդը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փնտրվում է թեկնածու. Ո՞վ է Ծառուկյանի՝ վարչապետի հավակնորդը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ հայտարարեց, որ վարչապետ դառնալու հավակնություն չունի, սակայն միաժամանակ նշեց, որ ունեն վարչապետի չորս թեկնածու, որոնց անունները դեռ չեն հրապարակում։ Քաղաքական դաշտում սա արդեն տարակուսանք է առաջացրել, քանի որ ընտրողից ակնկալում են վստահություն՝ առանց թեկնածուներին ներկայացնելու։

ԲՀԿ ցուցակի տարբեր ներկայացուցիչներ՝ այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանը, Սուրեն Սուրենյանցը և Վահե Հովհաննիսյանը, խուսափեցին հստակ պատասխաններից։ Միաժամանակ, շարունակվում են քննարկումները, թե արդյոք ԲՀԿ-ն ապագայում կարող է աջակցել Ռոբերտ Քոչարյանին՝ հատկապես հաշվի առնելով ցուցակում «քոչարյանական» շրջանակների առկայությունը։ Իսկ վերլուծաբանները նշում են, որ խնդիրը ոչ միայն թեկնածուների անուններն են, այլև այն, թե իրականում որտեղից են կառավարվում քաղաքական որոշումները։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

Leave a Comment