«Հայաստան» դաշինքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր

«Հայաստան» դաշինքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր

«Հայաստան» դաշինքը քարոզարշավի շրջանակներում հանրահավաք է անցկացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է ընտրություններում հաղթելու դեպքում իրենց գործողությունները։

Զորավար Անդրանիկի արձանի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ և ցուցակի առաջին տասնյակում տեղ զբաղեցնող Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Հանրահավաքի ավարտին Ռոբերտ Քոչարյանը զբոսնել և լուսանկարվել է իր աջակիցների հետ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment