Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ ոսկե, Զավեն Մեժլումյանը՝ արծաթե մեդալակիրներ

Հայաստանը ներկայացնող Վահե Հովեյանը (80 կգ) հռչակվել է մինչև 17 տարեկանների Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Վահեն եզրափակչում 30 վայրկյանում 8։0 հաշվով հաղթել է հունգարացի Դոմինիկ Շիլագային (Հունգարիա)՝ նվաճելով ոսկե մեդալ։

Զավեն Մեժլումյանը (65 կգ) դարձել է արծաթե մեդալակիր: Նա եզրափակչում 3։6 հաշվով պարտվել է ռուս Ասլան Ձուևին։

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը և 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը բրոնզե մեդալներ են նվաճել։

92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովին ու դուրս եկել եզրափակիչ։

Leave a Comment