
shantnews.am ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ ո՛չ եվրոպական, ո՛չ էլ ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրները բավարար քանակությամբ զենք չեն արտադրում Բրյուսելի և Վաշինգտոնի կարիքները բավարարելու համար։
«Մենք պետք է զարգանանք։ Սա նաև նշանակում է մեր ռազմարդյունաբերական բազայի զարգացում, որը, անկասկած, գերազանց է, բայց բավարար քանակությամբ չի արտադրում՝ ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Եվրոպայում», – ասել է նա Չեռնոգորիայում կայացած մամուլի ասուլիսում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զենքի արտադրության անբավարար ծավալները անվանել է ԱՄՆ-ի և Եվրոպայի «ընդհանուր խնդիր»՝ նշելով, որ այդ հարցը կքննարկվի հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։