19:00 Լուրերը մեկ տողով. Ադրբեջանը կհետևի՞ Հայաստանի ընտրություններին, 3,7 միլիարդ դրամի վերադարձ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. 

  

• Արդարադատության նախարարությունը զգուշացրել է նախընտրական զանգերի և հաղորդագրությունների միջոցով անձնական տվյալների հնարավոր ապօրինի օգտագործման մասին՝ կոչ անելով քաղաքացիներին դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։

 • Գագիկ Ծառուկյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ընդգծելով, որ քաղաքական պայքարում ընտանիքներին չպետք է ներգրավել։

 • Հայկ Մարուքյանը հայտարարել է, որ «Նոր ուժ» կուսակցության նվազագույն նպատակը խորհրդարանում ներկայացված լինելն է, իսկ առավելագույնը՝ իշխանափոխությունը։

 • Ադրբեջանցի պատգամավոր Ֆարիզ Իսմայիլզադեն նշել է, որ Հայաստանի ընտրություններին ադրբեջանական մասնակցության կամ դիտարկման տարբեր ձևաչափեր հնարավոր են, սակայն վերջնական որոշում չկա։

 • Պետությանը կվերադարձվի ԱՆԻՖ-ի դուստր ֆոնդի 3,7 միլիարդ դրամը՝ կառավարության որոշման շրջանակում։

 • Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հայտնել է, որ արձակուրդում է և հերքել է, թե Ռուսաստանը պաշտոնական նոտա է փոխանցել Հայաստանին Զելենսկու հայտարարությունների վերաբերյալ։

 • Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Սարմատ» հրթիռային համակարգը աշխարհի ամենահզորներից է և մինչև տարեվերջ կդրվի մարտական հերթապահության։

 • Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը նպատակային կմոբիլիզացնի ստորաբաժանումները՝ հնարավոր պատերազմի պատրաստվելու համար։

 • Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Կուբան օգնություն է խնդրել ԱՄՆ-ից, և ինքը պատրաստվում է բանակցություններ վարել այդ երկրի հետ։ 

 

Leave a Comment