Ունենալու ենք ուժեղ Սյունիք․ Կարապետյանը՝ զիջողական քաղաքականության մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը խիստ վտանգավոր է որակել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, թե հայկական տարածքների որոշ հատվածներ ադրբեջանական են։

Կարապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ նման «հազվադեպ անկեղծ խոսույթ» իշխանություններն իրենց թույլ են տալիս հենց Սյունիքում։

Կարապետյանի գնահատմամբ՝ նման հայտարարությունը վկայում է Հայաստանի իշխանությունների՝ նոր զիջումների գնալու պատրաստակամության մասին։

«Այս մարդիկ չեն հանգստացել, չնայած նրան, որ բացարձակ ստախոս են և մարդկանց «սուտ» են կերակրում: Բայց մեկ-մեկ ճիշտ էլ են խոսում… Դա, ես համարում եմ, այն հազվադեպ ճիշտ խոսույթն է, որ իրենք արեցին հենց Սյունիքում: Ամենավտանգավորը դա է, որ արեցին հենց Սյունիքում»,- նշել է նա։

Կարապետյանը սյունեցիներին կոչ է արել զգոն լինել և կատարել ճիշտ ընտրություն՝ հանուն ուժեղ Հայաստանի:

«Ամենավտանգավորն այն է, որ դա արեցին հենց Սյունիքում: Բայց ես ասում եմ՝ այդ ժամանակները վերջանում են, և մենք ունենալու ենք ուժեղ Սյունիք ու ուժեղ հայրենիք»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Leave a Comment