ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին քննադատությանը։
«Ժողովուրդ ջան, էդ թեմաները թողեք։ Լուկաշենկոյի հետ ընկերությունը ուրիշ բան է, պետական չինովնիկ լինելը՝ ուրիշ բան։ Երբ որ մարդիկ էդքանը կարողանան հասկանալ…»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Հիշեցնենք՝ վարչապետն այսօր հայտարարել էր. «Մեկը կա, եկել, Բելառուսի նախագահին ա պաշտպանում Հայաստանում։ Որովհետև տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել ա ու հիմա փախած ա։ Բռնելու ենք, բերենք, նստացնենք, լակոտ, չես փախնելու ոչ մի տեղ։
Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա, ես քեզ ասում եմ՝ լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության»,- ասել էր Փաշինյանը։
