ՏԵՍԱՆՅՈւԹ. Ռուսաստանն արձակել է աշխարհի ամենահզոր` նորագույն հրթիռը

 Ռուսաստանը իրականացրել է «Սարմատ» նորագույն հրթիռի հաջող արձակում: Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարը զեկուցել է Վլադիմիր Պուտինին: 

«Սարմատը» աշխարհի ամենահզոր հրթիռային համալիրն է, հայտարարել է Պուտինը:

Այս հրթիռի կողմից տեղափոխվող մարտագլխիկի ընդհանուր հզորությունը չորս անգամ գերազանցում է ցանկացած նմանակին: «Սարմատներով» զինված առաջին հրթիռային գունդը մինչև տարեվերջ մարտական հերթապահության կանցնի Ուժուրի միավորումում, Պուտինին զեկուցել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարը:

Նախագահը հավելել է, որ «Պոսեյդոնի» և «Բուրեվեստնիկի» ուղղությամբ աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է «Կինժալ» համալիրի կատարելագործման աշխատանքները, այդ թվում՝ ոչ միջուկային տարբերակով ճշգրտության բարձրացման ուղղությամբ:

Leave a Comment