Վերջին 9 օրվա ընթացում առավելագույն թվով նավեր են անցել Հորմուզի նեղուցով

Վերջին 9 օրվա ընթացում առավելագույն թվով նավեր են անցել Հորմուզի նեղուցով

Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցումը մայիսի 11-ին հասել է վերջին 9 օրվա առավելագույն ցուցանիշին։ Թուրքական Anadolu գործակալությունը, հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին, հայտնում է, որ մեկ օրվա ընթացքում նեղուցով անցել է 10 նավ։

Սա մայիսի 2-ից հետո գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, երբ նեղուցով անցել էր 14 նավ։ Մայիսի 11-ին արձանագրված տարանցման պատկերը ցույց է տալիս, որ նավերը տեղափոխել են չոր բեռներ, հեղուկացված գազ, նավթամթերք և հացահատիկ։ 5 նավ դուրս է եկել Պարսից ծոցից, իսկ մյուս 5-ը՝ մուտք գործել։

Նավերի մեծ մասը շարժվել են Իրանի, Իրաքի, ԱՄԷ-ի և Օմանի միջև։ Հատկանշական է, որ Արգենտինայից ժամանած «Star Nasia» և Կանադայից եկող «Star Despoina» նավերը հացահատիկ են մատակարարել Իրան։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment