«Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող Շենգավիթի բնակիչը ձերբակալված է – armeniatoday.am

Ձերբակալվել է Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանը և տեղափոխվել համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, Armenia Today-ը տեղեկացել է Ներքին գործերի նախարարությունից։

Ավետիսյանն այսօր ավելի վաղ իր դժգոհությունն էր հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի»՝ իրենց թաղամասում նախատեսված քարոզարշավից։ Նա Փաշինյանին ու իր թիմին «թռած» էր անվանել՝ նշելով, որ իրենց սպասում է Շենգավիթում։ Ավետիսյանը նաև «դավաճան» էր անվանել Փաշինյանին։

Նրա տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են իրեն բերման ենթարկում իր հղի կնոջ և ընտանիքի ներկայությամբ։

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից Armenia Today-ին հայտնել են, որ նրան ձերբակալել են ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի հատկանիշներով։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ նրան ձերբակալել եննաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով։

Leave a Comment