CNN-ի փոխանցմամբ՝ իսպանական կողմը հետաքննում է ռուսական «Ursa Major» բեռնանավի խորտակման հանգամանքները, որը, ըստ նախնական տվյալների, Հյուսիսային Կորեա էր տեղափոխում ատոմային սուզանավերի համար նախատեսված երկու միջուկային ռեակտոր։
Նավի կապիտանը քննիչներին հայտնել է, որ բեռը նախատեսված էր Փհենյանի համար՝ որպես Կուրսկի մարզ ուղարկված կորեական զորախմբի դիմաց հնարավոր վճար։
Ինչպես հայտնում է CNN-ը, դեկտեմբերի 23-ին Կարտախենայի մոտակայքում բեռնանավի իրանում հայտնաբերվել է անցք, որը, քննիչների կարծիքով, կարող էր առաջանալ հատուկ տեսակի տորպեդի հարվածից։
Հատկանշական է, որ բեռնանավն ուղեկցող ռուսական «Իվան Գրեն» ռազմական նավը սկզբնապես փորձել է թույլ չտալ իսպանացի փրկարարների մուտքը խորտակվող նավի տարածք՝ պահանջելով պահպանել անվտանգության հեռավորություն։
