Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին, որոնք մեծ ոգևորությամբ միացել էին Գագիկ Ծառուկյանի բացառիկ նախաձեռնությանը՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին։
Կամավորներին դեպի գագաթ ուղեկցել է ԲՀԿ Աշտարակ համայնքի պատգամավորության թեկնածու Նորա Առուստամյանը՝ նշելով, որ մարդիկ վաղուց էին սպասում այս օրվան ու մեծ ցանկությամբ են միացել նախաձեռնությանը։