Հանտավիրուսի դեպքերի թիվն աճել է․ ԱՀԿ

MV Hondius զբոսանավի տասնմեկ ուղևորների մոտ հանտավիրուսի թեստի դրական արդյունք է արձանագրվել, որոնցից իննի պարագայում հաստատվել է հենց «Անդեսի» հանտավիրուսը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը  հայտնել է, որ ներկայումս արձանագրված է հիվանդության 11 դեպք, այդ թվում՝ երեք մահ։ 

Բոլոր վարակակիրները հայտնաբերվել են։ Գրանցված 11 դեպքերից 9-ը հաստատված են որպես «Անդեսի» վիրուս, իսկ մնացած երկուսը դիտարկվում են որպես հավանական դեպքեր։ Նշենք, որ նախկինում հաղորդվում էր հանտավիրուսային վարակի ինը դեպքի մասին։

Leave a Comment