Հենրիխ Մխիթարյանը կարևոր հայտարարությամբ հանդես կգա •

«Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է կարիերան ավարտելու որոշմանը։

Ըստ առկա տեղեկությունների՝ հայ ֆուտբոլիստը նախատեսում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դադարեցնել պրոֆեսիոնալ կարիերան։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։

Մխիթարյանի վերջնական որոշումը սպասվում է Իտալիայի գավաթի եզրափակչից հետո, որը կկայանա չորեքշաբթի օրը։

Leave a Comment