Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

Բանակը մեր ծրագրում ամենակարևորև կետն է. Աստված տա՝ ժողովուրդը մեզ ձայն տա, ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին։ Տավուշի մարզի Շամախյան համայնքում բնակիչների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։

Ըստ նրա՝ առաջնային կերպով ավելացվելու է բանակի ֆինանսավորումը։

«Դա պետք է լինի մեր ՀՆԱ-ի 8 տոկոսը, որը նշանակում է առաջին տարում 1 միլիարդ դոլարով ավելացնել ֆինանսավորումը։ Դրանից բացի ՝ անպայման պետք է ուժեղացնենք մեր սպաների սոցիալական վիճակը, որպեսզի զինվորականը ոչ թե պետության համար բեռ լինի, այլ երկրի անվտանգության հենասյուն։

Պետք է մոբիլ բանակ լինի, որը տեղում որոշումներ կայացնելու ունակություն կունենա, կոնկրետ գործողության ժամանակ տեղում որոշումներ կայացնի։ Մենք նաև պետք է ուենանք ուժեղ հետախուզական ծառայություն՝ հակազդելու և կանխելու թշնամուն։ Մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը, մենք պետք է ունենաք բանակ, որը կունենա զսպման ուժեղ կարողություն, որ ցանկացած երկի տասը անգամ մտածի՝ հարձակվի՞ քո վրա, թե ոչ։

Այսօրվա վարչապետն ասում է՝ ես չլինեմ՝ պատերազմ է լինելու։ Սա ամենասխալ բանն է։ Եթե դու ստեղծել ես ուժեղ անվտանգության համակարգ, ոչ մի նշանակություն չունի՝ ով է վարչապետը»,-ասաց Արման Թաթոյանը։

«Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածուն շեշտեց՝ եթե չունենաք ուժեղ բանակ, մեզ անընդհատ զիջումներ են պարտադրվելու։

«Մեր պաշտպանությունը պետք է լինի թվային պաշտպանություն։ Սահմանները նոր տեխնոլոգիաներով պաշտպանելու ժամանակն է»,- ասաց Թաթոյանը։

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանն էլ որպես օրինակ բերեց Իսրայելը, որն ինքնաբավ ռազմարդյունաբերություն և բանակ ունի։

«Հայաստանը պետք է դառնա ռազմարդյունաբերական արտահանող, իսկ դա նշանակում է նոր հարաբերոթյունններ տարբեր երկրների հետ»,- ասաց նա։

Leave a Comment