Սամվել Կարապետյանի տնային կալանքը վերացնելու միջնորդություն է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնային կալանքը վերացնելու կամ փոխելու միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է Կարապետյանի գործով դատաքննությունը։

Միջնորդությունը ներկայացրել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։

Կարդացեք նաև՝ 

Կմիջնորդենք վերացնել Սամվել Կարապետյանի տնային կալանքը․ Վարդևանյան

Նյութը թարմացվում է։

Leave a Comment