Շանը մեքենային կապած վարորդը ձերբակալվել է

Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում՝ կենդանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվական բաժնից։

«Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։

Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- նշված է հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ էկրանապատկեր ՆԳՆ տեսանյութից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment