ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստանի» հետ կապված նոր մեղադրանքներ է հրապարակել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստանի» հետ կապված նոր մեղադրանքներ է հրապարակել։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների ձերբակալման մասին՝ ընտրակաշառքի գործով։ Կոմիտեն պնդում է, որ այդ անձինք կապված են «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրվարույթի շրջանակում կատարվել են նաև խուզարկություններ։ 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ ներկայացված են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների հատվածներ։

Ձայնագրության մեջ զրուցակիցներից մեկն առաջարկում է մյուսներին մասնակցել Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին և տալիս է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի անունը։

Հարկ է նշել, սակայն, որ դաշինքը Հանրապետության հրապարակում հանրահավաքներ չի անցկացրել։

«Ուժեղ Հայաստանի» անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել: Կուսակցությունում գործողությունները քաղաքական հետապնդում են համարում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը բացառել էր «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի կիրառումը՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։

ԱԺ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը ԶԼՄ-ները գրել էին, որ «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ հետապնդումների նոր ալիք է սկսվելու։

 

 

 

Leave a Comment