Միրզոյանը՝ ԵՄ դիտորդներին «մի կրակոցով հեռացնելու» Ալիևի խոսքերի մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մեկնաբանել ԵՄ դիտորդներին «մի կրակոցով հեռացնելու» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝ նշելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։

Ալիևի խոսքով՝ եթե մենք մի կրակոց արձակեին դիտորդները անմիջապես կփախչեին, և այնտեղ անգամ իրենց հետքը չէր մնա։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է հաստատված․ կրակոցներ էլ չեն հնչում, ըստ այդմ՝ վիրավորներ և զոհեր էլ չկան»,- նշել է նա։

Նախարարի խոսքով՝ դիտորդները ժամանակիին նշանակալի դեր են ունեցել նաև մթնոլորտի ձևավորման հարցում։

«ենք նորմալ համագործակցում ենք ԵՄ դիտորդական առաքելության հետ, իրենք իրենց մանդատի ժամկետի մեջ են և իրենց գործունեությունն իրականացնում են։ Նրանք նշանակալից դեր են խաղացել ժամանակին, նաև՝ մթնոլորտի ձևավորման համար»,- ընդգծել է Միրզոյանը։

2023 թվականի փետրվարի 20-ին մեկնարկել էր ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի:

2024 թվականի նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։

Հունվարի 29-ին ԵՄ երկրների դեսպանները հավանություն էին տվել Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 28-ին քննադատել էր հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ այն անվանելով «ուղղակի թղթի կտոր»։

Փետրվարի 25-ին Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահ Նիլս Ուսակովսը  հայտարարել էր, որ Բաքուն և Մոսկվան քննադատում են ԵՄ դիտորդական առաքելությունը՝ դիտելով այն որպես սպառնալիք խաղաղության պայմանագրի համար։

Leave a Comment