Ռանիերին պատրաստ է գլխավորել Իտալիայի ազգային հավաքականը

Ռանիերին պատրաստ է գլխավորել Իտալիայի ազգային հավաքականը

Իտալացի անվանի մարզիչ Կլաուդիո Ռանիերին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել ստանձնել Իտալիայի ազգային հավաքականի մարզչի պաշտոնը։ 

«Ռոմայում» խորհրդականի կարգավիճակից հեռանալուց հետո մասնագետը նշել է, որ այժմ ազատ է և բաց առաջարկների համար։

Ռանիերին խոստովանել է, որ նախկինում ստիպված է եղել մերժել հավաքականին՝ ակումբային աշխատանքով ծանրաբեռնված լինելու պատճառով, սակայն հիմա իրավիճակը փոխվել է։ 

«Երբ քեզ զանգում են քո երկրի հավաքականից, դու պարզապես ասում ես՝ այո»,- նշել է մարզիչը՝ հավելելով, որ պատրաստ է քննարկել ցանկացած ձևաչափով համագործակցություն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment