Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը՝ չնայած Վաշինգտոնի հանդեպ առկա անվստահությանը։
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Փեզեշքիանը շեշտել է, որ բանակցությունները պետք է ընթանան «արժանապատվության, իմաստնության և նպատակահարմարության» դիրքերից՝ նպատակ ունենալով դիվանագիտական հարթակում ամրագրել այն ձեռքբերումները, որոնց իրանական զինուժը հասել է ռազմի դաշտում։
Այս հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը, թեև անընդունելի էր որակել Իրանի վերջին առաջարկները, այնուամենայնիվ հնարավոր է համարել դիվանագիտական համաձայնության հասնելը։
