Այլընտրանք չկա, քան ընդունել Իրանի ժողովրդի իրավունքները. Ղալիբաֆ

Այլընտրանք չկա, քան ընդունել Իրանի ժողովրդի իրավունքները. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ի իր միկրոբլոգում հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ նշելով, որ իրանական կողմի իրավունքների ընդունումը, որոնք ամրագրված են ներկայացված 14 կետից բաղկացած առաջարկում, այլընտրանք չունի։ 

Ըստ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ցանկացած այլ մոտեցում լինելու է բացարձակապես անարդյունավետ և հանգեցնելու է միայն հերթական ձախողումների։

«Այլընտրանք չկա, քան ընդունել Իրանի ժողովրդի իրավունքները, ինչպես դրանք ամրագրված են 14 կետանոց առաջարկի մեջ։ Ցանկացած այլ մոտեցում կլինի բացարձակապես ապարդյուն»,- գրել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment