«Հանրապետություն» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին: Նա, մասնավորպես, անդրադարձել է այն դրվագին, որտեղ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում խոսում է Արցախ վերադառնալու ցանկության մասին.
«Աղն է կերել մատաղը., երբ Արցախը մերն էր, ինչ էիր անում, ընկեր, 2021-ի ընտրություններին իմ ելույթում եղբայրաբար ասել եմ` ինչու ես այսքան ծախս անում ՀՀ-ում, Արցախ գնա, որ արցախցին չլքի Արցախը, հիմա ինչու ես խղճմտանք առաջացնում, որ քվե հավաքես, ախր Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ գործ ունի ազատության մեջ»,- նշել է Սարգսյանը:
Մանրամասները` տեսանյութում: