ԵՄ-ն պետք է պատրաստվի Մոսկվայի հետ բանակցությունների. Ստուբ

ԵՄ-ն պետք է պատրաստվի Մոսկվայի հետ բանակցությունների. Ստուբ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Corriere della Sera թերթին տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատրաստվի Մոսկվայի հետ ուղղակի երկխոսությանը։ 

Նրա կարծիքով՝ եթե ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դադարի համապատասխանել Եվրոպական միության շահերին, ապա եվրոպական առաջնորդները պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեն և չմնան Վաշինգտոնի որոշումների պատանդը։

Ստուբն ընդգծել է, որ արդեն ժամանակն է սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ՝ հակամարտության կարգավորման նպատակով։ Թեև նա չի հստակեցրել կոնկրետ ժամկետներ, սակայն նշել է, որ այս հարցն արդեն քննարկվել է եվրոպական այն առաջնորդների հետ, ովքեր հանդես են գալիս շփումների նախաձեռնությամբ։

Ըստ Ֆինլանդիայի նախագահի՝ Եվրոպան պարտավոր է գործել ինքնուրույն, եթե տեսնում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցում ամերիկյան մոտեցումները չեն բխում իր սեփական շահերից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment