ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել է շանը մեքենային կապած և դաժան վերաբերմունք դրսևորած վարորդը․ նա ձերբակալվել է

Auroranews.am-ը երեկ ռադիոլսողներից ստացել էր տեսանյութ, որը տրամադրել էր Ներքին գործերի նախարարությանը։ 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարորդը շանը մեքենային կապած վարում։   Գերատեսչությունից մեզ հետ զրույցում հայտնել էին, որ շատ արագ կարձագանքեն միջադեպին։ 

 Նշենք՝ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝

«Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում՝ կենդանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը․ նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։


Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment