Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ

Այսօր, ՔՊ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց: Քաղաքագետ Հակոբ Բադալյանն արձագանքելով գրել  է. «Սա արտաքին

քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է: Քարոզարշավին մասնակցող արտաքին գործերի նախարարը մոտենում է քարոզարշավ իրականացնող վարչապետին ու

ականջին ինչ որ բան ասում, մի պահ մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանի վրա կա փակցրած խոսափող: Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է ծածկել, բայց իհարկե ոչ այնքան հաջող: Եվ լսելի է, թե ինչպես է ԱԳ

նախարարն ասում ինչ որ բան կապված թուրքերի հետ: Մասնավորապես, լսվում են՝ «թուրքերն էսօր…» բառերը: Հետո նաեւ լսվում է, որ խոսք է գնում ԱԳՆ խոսնակի միջոցով «բարի գալուստի» ինչ որ տեքստ հրապարակելու մասին:

Իհարկե այս ամենը կարող է լինել նորմալ աշխատանքային պրակտիկա, եթե տեղի է ունենում իսկապես պետական աշխատանքային ձեւաչափով, այլ ոչ թե նման «փնթիությամբ»: Կարելի է պատկերացնել, թե ինչ մակարդակով է իրականացվում արտաքին քաղաքականությունն ընդհանրապես:

Եվ ընդհանրապես, ի՞նչ կարիք կար ԱԳ նախարարին եւս ներգրավել քարոզարշավում: Հայաստանում եղել են ընտրություններ, սակայն որեւէ ԱԳ նախարար չի թողել իր գործն ու մասնակցել նախընտրական քարոզչության ֆոնի ձեւավորմանը»,- գրել է նա:

Leave a Comment