Բարձր տենոլոգիաների արդյունաբերության նախարարությունը կարող են վերանվանել Արհեստական բանականության նախարարության: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծի ընդունմամբ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը կփոխվի՝ համահունչ դարձնելով նախարարությանը վերապահված նոր գործառույթին՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը, նշված է նախագծում:
Նախագիծը տեղադրվել է մայիսի 11-ին և շրջանառության մեջ կմնա մինչև մայիսի 25-ը։
