Շնորհակալ եմ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ կարողացել եմ օգտվել պետական ծրագրերից․ նամակ վարչապետին

Շնորհակալ եմ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ կարողացել եմ օգտվել պետական ծրագրերից․ նամակ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իրեն ուղղված նամակներից.

«Հարգելի պարոն վարչապետ. ողջունում եմ Ձեզ, և հայտնում եմ իմ շնորհակալությունն, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ես իմ ուժերով ու գիտելիքներով ընդունվել եմ համատեղելիության սկզբունքով 2 առաջատար հիվանդանոցներ որպես բժիշկ, օգտվել եմ պետության կողմից սուբսիդավորվող բնակարանների ձեռք բերման ծրագրից, ինչպես նաև եկամտահարկի ետ վերադարձի օրենքից, համընդհանուր ապահովագրության շնորհիվ ծնողիս շուրջ 1 մլն․ դրամանոց վիրահատությունը կատարվել է բացառապես անվճար։ Էս ամեն ինչից զատ, Ձեր ընդառաջման շնորհիվ էլեկտրական մեքենայիս գույքահարկը 430 հազար դրամից դարձել է 125 հազար դրամ: Հիմա առավել քան երբևէ պատրաստ եմ ընտանիք կազմելու ու մեր խաղաղ և հեռանկարային երկրում ապագաս կառուցելու համար: Էս պահին առավել քան երբևէ ինձ շատ լավ եմ զգում, ունեմ ազատ միտք արտահայտելու համար, ունեմ հնարավորություն ինքնադրսեւորվելու։ Հունիսին ու առհասարակ միշտ՝ տեր եմ լինելու խաղաղությանս: Հրավիրված եք աշնանն իմ հարսանիքին, անհամբեր կսպասենք մեծ սիրով»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment